Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 20245PDJZE, ծածկագիրը և հիմք ընդունելով Ծովիկ Վարդգեսի Թոմասյանի և Լիդիյա Նիկոլայի Թովմասյանի դիմումը՝ իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի 5-րդ փողոց 32 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Օրինականացնել քաղաքացիներ Ծովիկ Վարդգեսի Թոմասյանին և Լիդիյա Նիկոլայի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի 5-րդ փողոց 32 բնակելի տուն հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 712263/ 04-053-0001-0013 կադաստրային ծածկագրով 0,0909 հա փաստացի հողամասի վրա կառուցված ընդամենը 57,44 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունը, / 57,44 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2019թ.։
2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է 81680 / ութսունմեկ հազար վեց հարյուր ութսուն/ ՀՀ դրամ։
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը Ծովիկ Վարդգեսի Թոմասյանը /անձնագիր՝ AL0235296, տրված 05.05.2023թ, 057–ի կողմից/, և Լիդիյա Նիկոլայի Թովմասյանը /անձնագիր՝ AU0539524, տրված 08.12.2021թ, 057–ի կողմից/ պետք է 60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ է 81680 / ութսունմեկ հազար վեց հարյուր ութսուն/ ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
5.Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի 04-053-0001-0013 կադաստրային ծածկագրով հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գյուղ Ծիածան, 5-րդ փողոց, թիվ 32 բնակելի տուն հասցե:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: