03.05.24
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻ, ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԽՈԻԴԱԹՅԱՆԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՅՑԸ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ Արմավիրի մարզի մարզպետ Դավիթ Խուդաթյանը և մարզպետի աշխատակազմը այցելեցին Խոյ համայնք, ծանոթանալու պետական համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգվող Դողս-Աղավնատուն ճանապարհի շինաշխատանքներին։ Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը և ներկաները այցելեցին ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող Տ-3-44 /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ճանապարհ։ Ընդհանուր 7.3 կմ երկարությամբ ճանապարհը կապում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան - Աղավնատուն - Լեռնամերձ գյուղերը: Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի գարնանը։ Այս ժամանակահատվածում կատարվել են հողային‚ մայթերի կառուցման և այլ աշխատանքներ։ Հաջորդիվ ...
Մանրամասն |
|
02.05.24
ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿ՝ ԱՅԳԵՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Կարևորելով մշակույթի դերն ու նշանակությունը, Խոյ համայնքի Այգեշատ բնակավայրում տեղի ունեցավ երկար սպասված նկարչության խմբակի հանդիսավոր բացման արարողությունը, որի նպատակն է գյուղի երեխաների կրթական ժամանցի ապահովումը։ Հավաքվածների համար ելույթ ունեցան Խոյ համայնքի «Մշակույթի և սպորտի կենտրոն» ՀՈԱԿ-ի թմբկահարների խմբակի սաները։ Նկարչության դասասենյակում ցուցադրված էին խմբակի սաների հետաքրքիր և յուրօրինակ աշխատանքները, որոնք բնութագրում էին Հայաստանը, հայկական արժեքներն ու մշակույթը։
|
|
29.04.24
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
|
Խոյի համայնքապետարանում համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը հանդիպում-քննարկում ունեցավ համայնքի 17 գյուղերի ուսանողների հետ, որի նպատակն էր մանրամասն ծանոթանալ ուսանողների խնդիրներին, արձագանքել դրանց և հստակեցնել ուսանողների դերը և ներգրավվածությունը համայնքային խնդիրների լուծման և կառավարման գործում: Հանդիպման մասնակիցները հարց-պատասխանի սկզբունքով խոսեցին և քննարկեցին մի շարք հարցեր, բարձրաձայնվեցին խնդիրներ, ներկայացվեցին առաջարկներ ու նոր գաղափարներ։ Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը ուսանողներին ներկայացրեց համայնքապետարանի կառուցվածքը, պատմեց դրա գործունեության, նպատակների, կատարված և կատարվող աշխատանքների մասին։ Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ղեկավարին և ...
Մանրամասն |
|
27.04.24
ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Խոյ համայնք հյուրընկալվեց Օպերայի գլխավոր խմբավար Նարինե Ոսկանյանը: Հանդիպումը տեղի ունեցավ Աղավնատուն բնակավայրի մշակույթի տան դահլիճում, որին ներկա էին համայնքի երիտասարդներ։ Հարց-պատասխանի միջոցով քննարկվեցին մի շարք հարցեր, որտեղ առաջնային էր երիտասարդի դերը պետության կայացման և զարգացման գործում: Օրն ամփոփվեց մշակութային միջոցառումով, որին մասնակցում էին Խոյ համայնքի «Մշակույթի և սպորտի» ՀՈԱԿ-ի մշակութային խմբակների սաները՝ հանդիսատեսին ներկայանալով հայկական գեղեցիկ ելույթներով:
|
|
22.04.24
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ
|
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Խոյի համայնքապետարանը համայնքում իրականացնում է մասնակցային բյուջետավորման ծրագիր, որի նպատակն է համայնքի բնակիչների առաջնահերթ շահերի հաշվառումը՝ թիրախավորելով նրանց համար հրատապ, կարևոր և արդի խնդիրները, և վերջիններիս լուծման համար համայնքի բնակիչների առաջարկներով ներկայացված և նրանց կողմից ընտրված նախագծերի իրականացումը:Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ ներկայացվող առաջարկների համար սահմանվում են հետևյալ չափանիշները՝առաջարկը պետք է իրականացվի Խոյ համայնքի տարածքում,առաջարկի իրականացումը պետք է ներառվի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների մեջ,առաջարկի իրականացման համար անհրաժեշտ նախահաշվային գինը չպետք է գերազանցի ավագանու ...
Մանրամասն |
|
19.04.24
Խոյ համայնքի «Շահումյան մանկապարտեզ» ՀՈԱԿ- ը հայտարարում է մրցույթ դաստիարակների թափուր պաշտոնի համար
|
Խոյ համայնքի «Շահումյան մանկապարտեզ» ՀՈԱԿ- ը հայտարարում է մրցույթ դաստիարակների թափուր պաշտոնի համար։Հայտարարվում է մրցույթ Արմավիրի մարզի Խոյ համայնքի «Շահումյանի մանկապարտեզ»-ի հետևայլ մանկավարժական աշխատողների ընտրության համար՝Կրտսեր 2-րդ խմբի դաստիարակ( 1,12 դրույքաչափ )Միջին խմբի դաստիարակ ( 1,12 դրույքաչափ )Դաստիարակ (1,12 դրույքաչափ)Երաժշտության դաստիարակի(0.5 դրույքաչափով)Մրցույթին մասնակցելու համար ըստ ՀՀԿԳՄՍՆ նախարարի 17 փետրվարի 2022թ․թիվ 08-Ն հրամանի 12 րդ կետի պետք է ներկայացնել ՝դիմում( Ձև 1 ) կրթության մասին փաստաթուղթ(դիպլոմ ) անձը հաստատող փաստաթուղթաշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ(առկայության դեպքում )ինքնակենսագրություն ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |