Այսօր: Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
02/05/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
05/06/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀԱՐՄԱՎԻՐԻՄԱՐԶԻԽՈՅԻ  ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԷՄՐՑՈՒՅԹԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ/ ԾԱԾԿԱԳԻՐ  2.3-1ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԹԱՓՈՒՐՊԱՇՏՈՆԸԶԲԱՂԵՑՆԵԼՈՒՀԱՄԱՐ

 

         Աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետի  իրավունքներըևպարտականությունները

ա)բաժնի պետի հանձնարարությամբ համայնքի բնակչությանն իրազեկում է միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին.

բ)բաժնի պետի հանձնարարությամբ, նրա  համաձայնեցման է ներկայացնում ճարտարապետաշինարարական նախագծերը, շինարարության (քանդման) թույլտվություն նախագծերը.

գ)համայնքի ղեկավարի հանձնարարությամբ կազմում է շինարարության ավարտական ակտի նախագիծը, ինչպես նաև նախապատրաստում է ավարտված շինարարական օբյեկտի շահագործման թույլտվության նախագիծը.

դ)բաժնի պետի հանձնարարությամբ ապահովում է համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացումը քաղաքաշիության և հողօգտագործման բնագավառում.

ե)բաժնի պետի հանձնարարությամբ եզրակացություն  է  տալիս  հանրապետական  տարածքային  զարգացման  ու  տարաբնակեցման  նախագծերի  ու  ուրվագծերի  վերաբերյալ.

զ)բաժնի պետի հանձնարարությամբ աջակցման նպատակով կազմակերպում է  բնակավայրերի  համալիր  վերակառուցմանը, նպաստում  պատմամշակութային  հուշարձանների  պահպանությանը  և  վերականգնմանը.

է)բաժնի պետի հանձնարարությամբ համայնքի տարածքում  զբաղվում է տեղեկատվական ցուցանակների և գովազդային վահանակների տեղադրմամբ՝ վերահսկելով համայնքի ճարտարապետական տեսքին դրանց  համապատասխանությանը.

ը)բաժնի պետի հանձնարարությամբ տալիս է համայնքի տարածքում մարդատար տաքսիների (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվություն․

թ)բաժնի պետի հանձնարարությամբ կազմակերպում է հանգստի վայրերի խնամքը և պահպանությունը.

ժ)բաժնի պետի հանձնարարությամբ կազմակերպում է սանիտարական մաքրման կայանքների շինարարությունը և շահագործումը:

ժա) բաժնի պետի հանձնարարությամբ կազմակերպում է համայնքի սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը,

ժբ)բաժնի պետի հանձնարարությամբ կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները.

ժգ)բաժնի պետի հանձնարարությամբ համակարգում և համայքնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում շենք-շինությունների վերակառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանքները, շինարարական աշխատանքերի իրականացման թույլտվությունները, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքները.

ժդ)բաժնի պետի հանձնարարությամբ օրենքով սահմանված դեպքերում մամուլի քարտուղարի միջոցով համայնքի բնակչությանն իրազեկում է միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին.

ժե)բաժնի պետի հանձնարարությամբ օրենքով սահմանված կարգով ձևակերպում է շինարարության ավարտական ակտ, ինչպես նաև տրամադրում է ավարտված շինարարական օբյեկտի շահագործման թույլտվություն.

ժզ)բաժնի պետի հանձնարարությամբ մշակում և կազմում է համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի ու շինությունների կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերը, որոնք կազմում են համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը, և դրանք ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.

ժէ)բաժնի պետի հանձնարարությամբ կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը և շահագործումը.

ժը)կազմակերպում և կառավարում է համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքն ու համայնքային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների գործունեությունը։

ժթ)բաժնի պետի հանձնարարությամբ համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան` օրենքով սահմանված դեպքերում ու կարգով օտարում (բացառությամբ իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի, կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված` չկառուցապատված հողամասերի, ինչպես նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) և օտարման առաջարկվող պետական հողամասերի) կամ օգտագործման է տրամադրում համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը.

ի)բաժնի պետի հանձնարարությամբ համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատողներին տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանք (կամ նախագծման թույլտվություն), որում ներառվում են իր կողմից ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններին ներկայացված հարցման հիման վրա ստացված ելակետային տվյալները կամ օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները.

իա)բաժնի պետի հանձնարարությամբ վերահսկողություն  է  իրականացնում  համայնքի  տարածքում  շինարարության   և  քանդման  աշխատանքների  կատարման   օրենսդրությամբ  սահմանված  կարգով  իրականացման  նկատմամբ.

  իբ) իրականացնում է էլկտրոնային փաստաթղթաշրջանառության գործընթացը.                                                                                                                                                իգ) բաժնի  պետի    հանձնարարությամբ     ուսումնասիրում     է      դիմումներում                                                               և բողոքներում    բարձրացված    հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.                                                                                                                                       իդ)   պաշտոնի նշանակվելիս ծանոթանում է Խոյ համայնքի ավագանու որոշմամբ                                          հաստատված համայնքային  պաշտոն զբաղեցնող         անձի    և     համայնքային     ծառայողի                    վարքագծի կանոնագրքին և ստորագրում է այն.                                                                                                                                                                                   իե)  հետևում է  «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներին,   այլ     սահմանափակումներին    և     շահերի   բախմանն       առնչվող     կարգավորումներին, ինչպես նաև «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումներին.                                                                                                                                                     իզ) հետևում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին, նվերներ ընդունելու արգելքին, ինչպես նաև Խոյ  համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և համայնքային ծառայողի վարքագծի կանոնագրքին:                                                                                                                                   Բաժնի գլխավոր մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Նշվածթափուրպաշտոնըզբաղեցնելուհամարպահանջվումէ`

ա) բարձրագույն  կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

բ) ունի ՀՀ Սահմանադրության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ հողային օրենսգրքի, <<Քաղաքաշինության մասին>>, <<Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին>>, <<Հրապարակային սակարկությունների մասին>>, <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ կառավարության՝ իր իրավունքների և պարտականությունների կատարմանն առնչվող համապատասխան որոշումների, աշխատակազմի կանոնադրության, ինչպես նաև Խոյ  համայնքի  քաղաքաշինական  կանոնադրության և  իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Արմավիրի  մարզի   Խոյ համայնքի Արշալույս գյուղի վարչական շենքում (գ.Արշալույս 20 փողոց 5 շենք ):

Դիմող քաղաքացիները Խոյի համայնքապետարան (ՀՀ  Արմավիրի  մարզի  Խոյ համայնքի  Գեղակերտ գյուղ  Մ․  Մաշտոց  30) կամ ՀՀ Արմավիրի մարզպետարան (ք.Արմավիր, Աբովյան 71) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը)

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը

դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ

ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մասին.

զ) օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք

է) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափի

ը) անձնագրի պատճեն

թ)  սոցիալական քարտի պատճեն։

Մրցույթին  մասնակցել  կարող  են  պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող 18 տարին լրացած ՀՀ  քաղաքացիները  և  ՀՀ–ում  փախստականի  կարգավիճակ  ունեցող անձիք:

Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը:

Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնելու ունակություն  և պատասխանատվության զգացում:

Թեստում և բանավոր հարցաշարում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝ ՀՀ Սահմանադրություն, ՀՀ հարկային օրենսգիրք, ՀՀ աշխատանքային օրենասգիրք, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգիրք, ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ հողային օրենսգիրք, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Հրապարակային սակարկությունների մասին>>, <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>, <<Գանձապետական համակարգի մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Գնումների մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>,  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ կառավարության՝ իր իրավունքների և պարտականությունների կատարմանն առնչվող համապատասխան որոշումներ:

Թափուր պաշտոնի համար նշանակված  մրցույթը կկայանա 2024թ. հունիսի 5-ին ժամը 10։00-ին:

Մրցույթին մասնակցելու դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024թ.  մայիսի 20-ը, մինչև ժամը 18:00-ն:

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը  09:00-13:00 և 14:00 - 18:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:

Եթե փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա վերջնաժամկետի օր է համարվում դրան հաջորդող  աշխատանքային օրը:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Խոյի համայնքապետարանի աշխատակազմ /մարզ Արմավիր, համայնք Խոյ,  գյուղ  Գեղակերտ   Մ․  Մաշտոց 30,  հեռ. 060-88-89-99 / կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր Աբովյան 71/:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (22.8ԿԲ)
Բոլորը
Ավագանու նիստ
2024 թ-ի ավագանու թիվ 7 նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner