ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր: 1995թ. հոլիսի 5-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե` ՀՀ Սահմանադրության հաստատման համար:Մեր հասարակությունը գրեթե միաձայն ընտրեց սահմանադրական հանրապետության ուղին` վերահաստատելով իր վճռականությունը շարունակել պետականության կայացման, անկախության ամրապնդման և իրավական, սոցիալական և ժողովրդավարական պետություն դառնալու կարևորագույն գործը, ինչն ամրագրված է 1991թ. Հայաստանի անկախության հռչակագրում:Սահմանադրությամբ վերջնականապես Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն` հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատություններն ամրագրվեցին երկրի մայր օրենքով:
|