Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.05.24 ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻ, ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԽՈԻԴԱԹՅԱՆԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՅՑԸ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ Արմավիրի մարզի մարզպետ Դավիթ Խուդաթյանը և մարզպետի աշխատակազմը այցելեցին Խոյ համայնք, ծանոթանալու պետական համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգվող Դողս-Աղավնատուն ճանապարհի շինաշխատանքներին։ Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը և ներկաները այցելեցին ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող Տ-3-44 /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ճանապարհ։ Ընդհանուր 7.3 կմ երկարությամբ ճանապարհը կապում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան - Աղավնատուն - Լեռնամերձ գյուղերը: Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի գարնանը։ Այս ժամանակահատվածում կատարվել են հողային‚ մայթերի կառուցման և այլ աշխատանքներ։ Հաջորդիվ ... Մանրամասն
02.05.24 ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿ՝ ԱՅԳԵՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
Կարևորելով մշակույթի դերն ու նշանակությունը, Խոյ համայնքի Այգեշատ բնակավայրում տեղի ունեցավ երկար սպասված նկարչության խմբակի հանդիսավոր բացման արարողությունը, որի նպատակն է գյուղի երեխաների կրթական ժամանցի ապահովումը։ Հավաքվածների համար ելույթ ունեցան Խոյ համայնքի «Մշակույթի և սպորտի կենտրոն» ՀՈԱԿ-ի թմբկահարների խմբակի սաները։ Նկարչության դասասենյակում ցուցադրված էին խմբակի սաների հետաքրքիր և յուրօրինակ աշխատանքները, որոնք բնութագրում էին Հայաստանը, հայկական արժեքներն ու մշակույթը։
29.04.24 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Խոյի համայնքապետարանում համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը հանդիպում-քննարկում ունեցավ համայնքի 17 գյուղերի ուսանողների հետ, որի նպատակն էր մանրամասն ծանոթանալ ուսանողների խնդիրներին, արձագանքել դրանց և հստակեցնել ուսանողների դերը և ներգրավվածությունը համայնքային խնդիրների լուծման և կառավարման գործում: Հանդիպման մասնակիցները հարց-պատասխանի սկզբունքով խոսեցին և քննարկեցին մի շարք հարցեր, բարձրաձայնվեցին խնդիրներ, ներկայացվեցին առաջարկներ ու նոր գաղափարներ։ Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը ուսանողներին ներկայացրեց համայնքապետարանի կառուցվածքը, պատմեց դրա գործունեության, նպատակների, կատարված և կատարվող աշխատանքների մասին։ Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ղեկավարին և ... Մանրամասն
27.04.24 ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Խոյ համայնք հյուրընկալվեց Օպերայի գլխավոր խմբավար Նարինե Ոսկանյանը: Հանդիպումը տեղի ունեցավ Աղավնատուն բնակավայրի մշակույթի տան դահլիճում, որին ներկա էին համայնքի երիտասարդներ։ Հարց-պատասխանի միջոցով քննարկվեցին մի շարք հարցեր, որտեղ առաջնային էր երիտասարդի դերը պետության կայացման և զարգացման գործում: Օրն ամփոփվեց մշակութային միջոցառումով, որին մասնակցում էին Խոյ համայնքի «Մշակույթի և սպորտի» ՀՈԱԿ-ի մշակութային խմբակների սաները՝ հանդիսատեսին ներկայանալով հայկական գեղեցիկ ելույթներով:
22.04.24 ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Խոյի համայնքապետարանը համայնքում իրականացնում է մասնակցային բյուջետավորման ծրագիր, որի նպատակն է համայնքի բնակիչների առաջնահերթ շահերի հաշվառումը՝ թիրախավորելով նրանց համար հրատապ, կարևոր և արդի խնդիրները, և վերջիններիս լուծման համար համայնքի բնակիչների առաջարկներով ներկայացված և նրանց կողմից ընտրված նախագծերի իրականացումը:Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ ներկայացվող առաջարկների համար սահմանվում են հետևյալ չափանիշները՝առաջարկը պետք է իրականացվի Խոյ համայնքի տարածքում,առաջարկի իրականացումը պետք է ներառվի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների մեջ,առաջարկի իրականացման համար անհրաժեշտ նախահաշվային գինը չպետք է գերազանցի ավագանու ... Մանրամասն
19.04.24 Խոյ համայնքի «Շահումյան մանկապարտեզ» ՀՈԱԿ- ը հայտարարում է մրցույթ դաստիարակների թափուր պաշտոնի համար
Խոյ համայնքի «Շահումյան մանկապարտեզ» ՀՈԱԿ- ը հայտարարում է մրցույթ դաստիարակների թափուր պաշտոնի համար։Հայտարարվում է մրցույթ Արմավիրի մարզի Խոյ համայնքի «Շահումյանի մանկապարտեզ»-ի հետևայլ մանկավարժական աշխատողների ընտրության համար՝Կրտսեր 2-րդ խմբի դաստիարակ( 1,12 դրույքաչափ )Միջին խմբի դաստիարակ ( 1,12 դրույքաչափ )Դաստիարակ (1,12 դրույքաչափ)Երաժշտության դաստիարակի(0.5 դրույքաչափով)Մրցույթին մասնակցելու համար ըստ ՀՀԿԳՄՍՆ նախարարի 17 փետրվարի 2022թ․թիվ 08-Ն հրամանի 12 րդ կետի պետք է ներկայացնել ՝դիմում( Ձև 1 ) կրթության մասին փաստաթուղթ(դիպլոմ ) անձը հաստատող փաստաթուղթաշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ(առկայության դեպքում )ինքնակենսագրություն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
2024թ-ի ապրիլի 12-ի ավագանու թիվ 4 նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner