Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.07.24 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը, որի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը: ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ՝
Ծրագիրն իրականացվում է բազմաթիվ գործընկերների, մասնավորապես՝ նախարարությունների, ֆինանսական կառույցների, հասարակական և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ:
02.07.24 ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ Խոյի համայնքապետարանը հրավիրում է բոլոր տաղանդավոր երիտասարդներին մասնակցելու «Երիտասարդությունն իմ աչքերով» նկարչական մրցույթին։ Մասնակցության պայմանները՝Մրցույթին կարող են մասնակցել Խոյ համայնքում բնակվող 13-20 տարիքային խմբին պատկանող բոլոր երիտասարդներըՆկարները կարող են նկարված լինել տարբեր նյութերով (գուաշ, գրիչ և մատիտ, ջրաներկ)Նկարների չափսը՝ A2 (թուղթ,կտավ,ստվարաթուղթ)Բոլոր նկարների ետնամասում պարտադիր պետք է գրված լինի մասնակցի անուն ,ազգանունը,տարիքը։Նկարները ներկայացնել Խոյի համայնքապետարան ( Խոյ համայնք, գ. Գեղակերտ, Մաշտոցի 30, երիտասարդական կենտրոն)։ Ընդունման վերջնաժամկետն է ՝ 29.07.2024թ։ Մրցույթի արդյունքների ... Մանրամասն
27.06.24 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
Խոյ համայնքի հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ 2024 թվականի օգոստոսի 1-ից համայնքի ղեկավարի կողմից քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունները /քանդման, նախագծման և շինարարության թույլտվություն, կառուցապատման սխեմա, էսքիզային նախագիծ, ավարտական ակտ, շահագործման թույլտվություն/ տրամադվելու են էլեկտրոնային տարբերակով՝ urban.e-gov.am թվային հարթակի միջոցով, որտեղ դիմումատուները համակարգ մուտք են գործելու էլեկտրոնային ստորագրությունը ակտիվացրած նույնականացման քարտի /ID քարտ/ միջոցով։
 
26.06.24 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 7 ՆԻՍՏ
Սույն թվականի հունիսի 26-ին տեղի ունեցավ Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի թիվ 7-րդ նիստը, որը վարում էր Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը: Նիստի ընթացքում հաստատվեցին օրակարգային հարցերը: Սահմանվեց անշարժ գույքի հարկի գծով արտոնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողեր ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ։ Հաստատվեց Խոյ համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և համայնքի հողային հաշվեկշիռը։ Համայնքի քաղաքացիների կողմից ներկայացված թվով 7 դիմումների համաձայն փոփոխվեց նշված հողամասների նպատակային նշանակությունը՝ անասնագոմ, ջերմոցային տնտեսություն, սառնարանային տնտեսություն՝ կառուցելու նպատակով։
25.06.24 ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԻ ԱՅՑԸ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային օրվա ընթացքում Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Խոյ համայնքի Հայթաղ, Այգեշատ, Դողս բնակավայրեր: Դավիթ Խուդաթյանը ոլորտային պատասխանատուների հետ շրջելով բոլոր շինարարական օբյեկտներում՝ ծանոթացավ աշխատանքների ընթացքին, նախագծային լուծումներին, ժամկետներին, քննարկեցին շինարարական աշխատանքներում առկա խնդիրները: Հայթաղ բնակավայրում իրականացվում են մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները, որը նախատեսված է ավելի քան 90 երեխայի համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը 216.2 միլիոն դրամ է: Վերանորոգվում է նաև Այգեշատ բնակավայրի մանկապարտեզը, որի ընդհանուր ... Մանրամասն
24.06.24 ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ
Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվող Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրից Վալերիկ Մովսիսյանը 86 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Երկամարտում գրանցելով 301 կգ (140+161) արդյունք՝ Մովսիսյանն արժանացավ հրում և պոկում վարժությունների փոքր ոսկե մեդալներին: Շնորհավորում ենք մեր մարզիկին՝ ցանկանալով քաջառողջություն, անսպառ ուժ ու մեծ նվաճումներ։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
2024 թ-ի ավագանու թիվ 7 նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner