Արմավիրի մարզի Խոյ համայնքի «Հայթաղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հետևյալ մանկավարժական աշխատողների ընտրության համար հայտարարվում է մրցույթ։
Կրտսեր 2-րդ խմբի դաստիարակի ( 1,2 դրույքաչափով ) Միջին խմբի դաստիարակի ( 1,12 դրույքաչափով ) Տարատարիք խմբի դաստիարակի (1,12 դրույքաչափ) Երաժշտության դաստիարակի (0.75 դրույքաչափով)
 
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել
1. դիմում
2. կրթության մասին փաստաթուղթ(դիպլոմ )
3. անձը հաստատող փաստաթուղթ
4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ(առկայության դեպքում )
5. ինքնակենսագրություն (Ձև 4 )
6. լուսանկար՝ 3x4 չափի .
7. այլ պետություների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
9. Հրատարակված հոդվածներ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր (առկայության դեպքում)։
 

Փաստաթղթերը ընդունվում են հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 26-ը ներառյալ, բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-17։00 Հայթաղ բնակավայրի «Հայթաղի մանկապարտեզ» (գ․ Հայթաղ, Բաղրամյան 3)։
 
Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, ժամը 10։00-ից «Հայթաղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում։
Տեղեկությունների համար զանգահարել 098203510 կամ 093979768 հեռախոսահամարներով։