ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրվող ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականություն հանդիսացող Արշալույս գյուղի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողերի համար /կցվում է/
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 24-ին ժամը 11:00-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի շենքում /մ. Արմավիր, հ. Խոյ, գ. Գեղակերտ Մ. Մաշտոց փողոց 30 շենք/:
Հողատարածքի յուրաքանչյուր լոտի համար յուրաքանչյուր քայլը սահմանել մեկնարկային գնի նվազագույնը 5 %-ի չափով: Նախավճարի չափը 5%: Մասնակցության վճարը 15000 ՀՀ դրամ: Սահմանափակումներ չկան: Հայտերն ընդունվում են և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Խոյի համայնքապետարան:
Հեռ. 060-888-999