Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանը հայտարարում է աճուրդով վաճառք Խոյ համայնքի սեփականություն համարվող Հայթաղ գյուղի Մ․ Մաշտոցի փողոց 5/3 հասցեում գտնվող 04-055-0025-0032 կադաստրային ծածկագրով 0,07409 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը՝ 905000 /ինը հարյուր հինգ հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գնով և հողամասի վրա առկա 127,9 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինությունը՝ 1330000/մեկ միլիոն երեք հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գնով։: Աճուրդը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի շենքում /մ. Արմավիր, հ. Խոյ, գ. Գեղակերտ Մ. Մաշտոց փողոց 30 շենք/:
Հողատարածքի յուրաքանչյուր լոտի համար յուրաքանչյուր քայլը սահմանել մեկնարկային գնի նվազագույնը 5 %-ի չափով: Նախավճարի չափը 50 %: Մասնակցության վճարը 15000 ՀՀ դրամ: Սահմանափակումներ չկան: Հայտերն ընդունվում են և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Խոյի համայնքապետարան: Հեռ. 060-888999