Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



<<ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>>ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
18/01/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
21/02/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի «Շահումյանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոն զբաղեցնելու համար 2023 թվականի փետրվարի 21-ին ժամը 11։00-ին, (մ․  Արմավիր,  հ․  Խոյ  գ․ Արշալույս, 20 փողոց 5 շենք) կանցկացվի մրցույթ Խոյ համայնքի Շահումյան գյուղի «Շահումյանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար։

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող, գործունակ, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն՝

1)    բարձրագույն կրթության (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N416-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելվածի 2-րդ գլխի 3-րդ կետով սահմանված պահանջները․

2)    «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափանիշները բավարարող անձը․

3)   իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացության (ՀՀ Սահմանադրություն, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր)

4)    տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն․

5)   ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն․

6)   համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն․

7)    աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ․

8)   ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն․

9)   առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։

     Դիմող քաղաքացիները Խոյի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1)    դիմում․

2)    մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի․

3)   քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին․

4)    ինքնակենսագրություն․

5)   հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ)․

6)   անձնագիր, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները․

7)    տեղեկանք՝ մշտական բնակության վայրից․

8)   հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

     Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։

     Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9։00-18։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից։

     Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2023 թվականի փետրվարի 6-ը ժամը 18։00-ն։ Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները տեղեկություններ և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Խոյի համայնքապետարանի աշխատակազմ (ՀՀ Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Գեղակերտ գյուղ, Մաշտոց փ․ 30 շ, հեռ․՝ 060-88-89-99։

     Խոյի համայնքապետարանի աշխատակազմ

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (16.2ԿԲ)
Բոլորը
Ավագանու նիստեր
2024թ-ի ապրիլի 12-ի ավագանու թիվ 4 նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner