Հարգելի՛ քաղաքացիներ, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-ն որոշման հավելվածի՝ 2025 թ. մարտի 10-ին, ժամը 12:00-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Լուք» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Ամբերդ բնակավայրի դպրոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը։