12.08.25
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Այս օրը յուրահատուկ հնարավորություն է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերը մեր համայնքի, մեր երկրի և մեր ապագայի կերտման գործում։ Ձեր մեջ է կյանքի ամենաեռանդուն ուժը՝ նախաձեռնող մտածողությունը, արարելու անկոտրում կամքն ու արդար աշխարհի հանդեպ հավատը։ Դուք եք այն շարժիչ ուժը, որ այսօր ձևավորում է վաղվա Խոյը՝ հզոր, կայուն և միավորող։ Թո՛ղ երիտասարդության ոգին ուղեկցի ձեզ ամեն օր՝ նվիրումով, նպատակով և պատասխանատվությամբ լցնելով ձեր ընթացքը։ Մաղթում եմ առողջություն, անսահման եռանդ, վստահություն ու հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում։ Շնորհավոր Երիտասարդության միջազգային օր։
|
|
11.08.25
«ՀԱՅԹԱՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Սիրելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի օգոստոսի 12-ից սկսվում է «Հայթաղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2025-2026թթ. ուսումնական տարվա ընդունելություն 2021 և 2022 թվականներին ծնված երեխաների համար։ Մանկապարտեզ ներկայանալ հետևյալ փաստաթղթերով՝ 1. Երեխայի ծննդյան վկայականի պատճեն 2. Երեխայի ծնողի (օրինական ներկայացուցչի) անձնագրի պատճեն Հերթագրումները կիրականացվեն «Հայթաղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում աշխատանքային օրերին ժամը 11։00-13։00։
|
|
11.08.25
ԱՆՎՃԱՐ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍ
|
Սիրելի՛ ուսանողներ, սույն թվականի սեպտեմբերի 1-ից Խոյ համայնքի բոլոր բնակավայրերից միակողմանի անվճար ուսանողական երթուղին վերսկսելու է իր աշխատանքը։ Ուսանողական տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է բնակավայրի վարչական ղեկավարին ներկայացնել ուսանողի տվյալ ուսման վայրում սովորելու տեղեկանք, որի հիման վրա կտրամադրվեն ուսանողական կտրոններ։ Գեղակերտ բնակավայրի ուսանողները կարող են տեղեկանքները ներկայացնել Խոյի համայնքապետարան։ Մեկնում՝ առավոտյան ժամը՝ 7:30-ին, դեպի Երևան (կենտրոն վարչական շրջան՝ կանգառներով), համայնքի յուրաքանչյուր բնակավայրի կենտրոնից։ Ուսանողական երթուղին կլինի միակողմանի՝ առանց վերադարձի։ Խստիվ արգելվում է տրանսպորտային միջոցից օգտվել այն անձանց, ովքեր ...
Մանրամասն |
|
07.08.25
ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
|
Սույն թվականի օգոստոսի 7-ին տեղի ունեցավ Խոյ համայնքի ավագանու արտահերթ նիստը, որը վարեց համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը։ Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են մի շարք կարևոր օրակարգային հարցեր, որոնք ուղղված են համայնքի զարգացմանն ու բնակիչների բարեկեցության բարձրացմանը։ Հաստատվել է Խոյ համայնքի «Հայթաղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը։ Հաստատվել է Խոյ համայնքի Շահումյան բնակավայրի՝ Ի․ Հարությունյան և Մ-3 միջպետական ճանապարհից մինչև Շահումյանի միջնակարգ դպրոցի ետնամաս տանող ճանապարհի ասֆալտապատման և մայթի կառուցման աշխատանքների իրականացումը։
|
|
07.08.25
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
|
Արի՛ մասնակցելու ամենագունեղ ու ամենաերիտասարդական տոնին։ Խոյի համայնքապետարանը օգոստոսի 12-ին տոնում է «Երիտասարդության միջազգային օրը»։ Ծանոթացե՛ք օրակարգին, օգոստոսի 12-ին ժամը՝ 18:00-ին միջոցառման պաշտոնական մեկնարկ. Բացման խոսք, շնորհավորական խոսք և ակտիվ երիտասարդների շնորհակալագրերի հանձնում։ 18:30-20:00-ն «Սպորտային ու մշակութային խաչմերուկ», բասկետբոլի առաջնություն, բազկամարտ, քանդակագործության վարպետաց դաս, կավագործության վարպետաց դաս, «Երիտասարդ Խոյն իմ աչքերով» խորագիրը կրող նկարչական պատ, 19։00-ին «Գունավո BOOM »,19:30-21:30-ին «Ուրախ ժամանց» DJ-ի մասնակցությամբ։ Միջոցառման ...
Մանրամասն |
|
07.08.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
|
Խոյ համայնքի Շահումյան բնակավայրում տեղի ունեցավ Ի. Հարությունյան և Մ-3 միջպետական ճանապարհից մինչև Շահումյանի միջնակարգ դպրոցի ետնամաս տանող ճանապարհի ասֆալտապատման և մայթի կառուցման աշխատանքների առաջին հանրային լսումը։ Հանրային քննարկման ընթացքում ներկայացվեցին ասֆալտապատման նախագիծը, աշխատանքների փուլերը, նախատեսվող ժամկետները և ֆինանսական հարցերը: Բնակիչները հնարավորություն ունեցան հարցեր տալ, ներկայացնել իրենց կարծիքները և առաջարկությունները նախագծի վերաբերյալ։ Խոյի համայնքապետարանը կարևորում է համայնքի բնակիչների մասնակցությունն այսպիսի քննարկումներին՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով ստեղծել ավելի բարեկարգ ու անվտանգ համայնքային միջավայր։ Շնորհակալություն համայնքի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |