Այսօր: Երկուշաբթի, 24 Մարտի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.03.25 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

Խոյ համայնքի հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Ուստի ելնելով վերոգրյալից ձեզ է ներկայացվում սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը: Հավելըալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ՝ ԱՅՍՏԵՂ ։

18.03.25 ՍՊԱՍՎԱԾ ԵՎ ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ՝ ՍԿՍՎԵԼ ԵՆ ԾԱՂԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրում պաշտոնապես մեկնարկել են նոր մանկապարտեզի շինարարական աշխատանքները: ՀՀ կառավարության ծրագրով, Ծաղկունք բնակավայրը պետք է ունենա ժամանակակից մանկապարտեզ, որը կհամապատասխանի ամենաբարձր չափանիշներին: Մանկապարտեզը կընձեռի երեխաներին հարմարավետ ու անվտանգ միջավայր՝ ապահովելով նրանց լիարժեք զարգացման համար անհրաժեշտ պայմաններ: Նոր մանկապարտեզը կունենա՝588,1 քմ մակերես, որը կնպաստի լայն տարածքի ու բացարձակ հարմարավետության ստեղծմանը,4 խումբ՝ նախատեսված 100 երեխայի համար, ինչը հնարավորություն կընձեռի մեծ թվով փոքրիկների կրթություն ստանալ,ընդարձակ և բարեկարգ բակային հատված՝ հագեցած խաղահրապարակով և զրուցարաններով, որտեղ երեխաները կկարողանան ուրախ խաղալ, ... Մանրամասն
18.03.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Երևանի պետական համալսարանը շարունակում է շրջանավարտների համայնքի զարգացման ծրագիրը, որի կարևոր բաղադրիչներից մեկը շրջանավարտների տվյալների բազայի ստեղծումն է։ Քանի որ ԵՊՀ շրջանավարտ եք, ուստի բուհը կարևորում է Ձեզ հետ մշտական կապի ապահովումը։ Այդ նպատակով (եթե դեռ չեք գրանցվել) խնդրում ենք այս հղումով այցելել ԵՊՀ կայք և լրացնել Շրջանավարտների ցանցին անդամակցելու հայտը։  Ընթացիկ՝ 2024-2025 ուստարվա ընթացքում նախատեսվում են մի շարք կարևոր միջոցառումներ ու նախաձեռնություններ՝ ակնկալելով նաև Ձեր մասնակցությունը։ 2025-ի մայիսին նախատեսվում է ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը։ Շրջանավարտների բազայում ամփոփված տվյալներն օգտագործվելու են բացառապես ներհամայնքային ... Մանրամասն
17.03.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՏՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ Ղ․ ԱԲԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԱՐՄԱԹ» ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՈՑ
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության միջև ստորագրված հուշագրի շրջանակներում Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրի Ղ․ Աբգարյանի անվան միջնակարգ դպրոցում բացվեց «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը։ Նախաձեռնության նպատակն է նոր հնարավորություն ստեղծել դպրոցականների համար՝ ծանոթանալու և զբաղվելու ժամանակակից տեխնոլոգիաներին, որոնք կօգնեն զարգացնել գիտելիքները և հմտությունները ինժեներական ոլորտում։ Ճարտարագիտական աշխատանոցը կդառնա աշակերտների համար մի մեծ հնարավորություն, որտեղ նրանք ձեռք կբերեն գործնական հմտություններ՝ կատարելով իրենց ... Մանրամասն
16.03.25 ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ-ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԱՐՇԱԼՈՒՅՍ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
Նախատեսվում է Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում ստեղծել բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ, որը կներառի նաև թենիսի կամ վոլեյբոլի խաղադաշտ։ Նախագիծը միտված է համայնքի երիտասարդության, երեխաների և մեծահասակների առողջ ապրելակերպի խթանմանը, սպորտի ու ժամանցի հնարավորությունների ընդլայնմանը։ Հիմնախնդիրը, որի լուծմանն ուղղված է առաջարկը՝Կապահովվի երիտասարդների և երեխաների ժամանցի ու զարգացման նոր հնարավորություններԿստեղծի մատչելի, ժամանակակից և անվտանգ միջավայր բոլոր բնակիչների համարԿխթանի համայնքային կյանքը՝ դարձնելով այն ավելի ակտիվ և հետաքրքիրՆախագիծը թույլ կտա համայնքի բնակիչներին զարգացնել իրենց ֆիզիկական կարողությունները, օգտակար ժամանց անցկացնել և համայնքում ստեղծել սպորտային մշակույթ։Քվեարկությանը ... Մանրամասն
16.03.25 ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ-ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ԱԿՏԻՎ ԿՅԱՆՔԻ ՍՏԵՂԾՈՒՄ ԱՐԱԳԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
Ծրագիրը նպատակ ունի ստեղծել հանգստի, շփման և ակտիվ կյանքի վայր Խոյ համայնքի տարեցների համար։ Կենտրոնը կհամալիրվի հարմարավետ նստարաններով, ընթերցասրահով, հասարակական սեղանախաղերով (նարդի, շախմատ, շաշկի), ինչպես նաև կազմակերպված ժամանցային ու կրթական միջոցառումներով, ներառյալ երաժշտական երեկոներ, արվեստի դասեր, առողջության և ինքնազարգացման հանդիպումներ։ Հիմնախնդիրը, որի լուծմանն ուղղված է առաջարկը՝Խոյ համայնքում տարեցների համար ժամանցի հնարավորությունների բացակայությունՄենակության և մեկուսացվածության խնդիրը՝ սոցիալական միջավայրի պակասի պատճառովՀոգեկան և ֆիզիկական առողջության հետ կապված ռիսկերի նվազեցում՝ ակտիվ ժամանցի շնորհիվՄշակութային և սերունդների միջև հաղորդակցման հնարավորությունների ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Խոյ համայնքի 2025թ-ի թիվ 2 ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner