Այսօր: Ուրբաթ, 25 Հուլիսի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.07.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզի Խոյ համայնքի «Արշալույսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հոգեբանի (1 դրույք) թափուր հաստիքի համար հայտարարվում է մրցույթ։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 1. դիմում 2. կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ ) 3. անձը հաստատող փաստաթուղթ 4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ(առկայության դեպքում ) 5. ինքնակենսագրություն (Ձև 4 ) 6. լուսանկար՝3x4 չափի 7. այլ պետություների քաղաքացիները՝Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ 8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական 9. Հրատարակված ... Մանրամասն
24.07.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԳԾԱՆՇՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Խոյ համայնքում իրականացվում են ճանապարհային գծանշման աշխատանքներ՝ ուղղված ապահով ու անվտանգ երթևեկությանը։ Գծանշվում են հետիոտնային անցումներ՝ վարորդների զգոնությունը բարձրացնելու և հետիոտների անվտանգությունն ապահովելու համար։
24.07.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Խոյ համայնքում անցկացվող մինի ֆուտբոլի մեծահասակների առաջնությունը շարունակվում է։ Մրցաշարի երկրորդ օրն անցավ ընկերական, բայց լարված մթնոլորտում ու գրանցվեցին հետևյալ արդյունքները․
 Ամբերդ 8 – Մոնթեավան 0
 Դողս 7 – Գեղակերտ 1
23.07.25 ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Խոյ համայնքում մեկնարկեց մինի ֆուտբոլի մեծահասակների առաջնությունը։ Առաջին մրցաշարի մեկնարկային խաղերն անցան լարված պայքարում և գրանցվեցին հետևյալ արդյունքները․
 Ծիածան 3 - Այգեշատ 0
 Արշալույս 3 – Հովտամեջ 0
 Հայթաղ 4 - Աղավնատուն 2
 Շնորհավորում ենք հաղթողներին և մաղթում հաջողություն բոլոր թիմերին առաջիկա խաղերում։ Մրցաշարը շարունակվում է և մենք սպասում ենք էլ ավելի հետաքրքիր ու պայքարով լի հանդիպումների։
23.07.25 ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱՄՈՒՐՋԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Մեկնարկել են Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի կամուրջի վերանորոգման շինարարական աշխատանքները։

22.07.25 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
Խոյ համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՋԻԲՐԵՅՆ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի Հ․Պարոնյան փ․ 72/1 հասցեում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման աշխատանքների հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am): Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Խոյ համայնքի 2025 թ-ի ավագանու 7-րդ հերթական նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner