Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը, Խոյ համայնքի ավագանու 2022 թվականի օգոստոսի 5-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի գյուղերի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտիավորման նախագծերը/ հաստատելու մասին>> թիվ 96-Ա որոշումը
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի վարչական սահմաններում գտնվող Խոյ համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 04-077-0028-0039 կադաստրային ծածկագրի 0,0155 հա հողատեսքը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հող կատեգորիայի:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։