Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին կետով,<<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի փոխարինող առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն օտարել աճուրդային կարգով՝ համաձայն հավելվածի։
2.Մասնակցության վճարը՝ 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ: Նախավճարը՝ մեկնարկային գնի 50 %-ի չափով: Սահմանափակումներ չկան:
3.Հողատարածքի յուրաքանչյուր լոտի համար յուրաքանչյուր քայլը սահմանել մեկնարկային գնի նվազագույնը 5 %-ի չափով:
4. Համայնքի ղեկավարին՝ Արգիշտի Մեխակյանին, իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթներ՝ օրենքով սահմանված կարգով:
5․ ՈՒժը կորցրած ճանաչել Խոյ համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի <<ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ .ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի ԹԻՎ 74-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 1-ԻՆ, 8-ՐԴ, 9-ՐԴ 12-ՐԴ ԵՎ 13-ՐԴ ԿԵՏԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ >>թիվ 108-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 17 կետը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: