Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հակոբ Վահանի Նիկոլյանի,Գոհար Ամասիկի Նիկոլյանի, Վահան Հակոբի Նիկոլյանի և Հասմիկ Հակոբի Նիկոլյանի 2025 թվականի մարտի 31-ի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի վարչական տարածքում գտնվող, Հակոբ Վահանի Նիկոլյանի,Գոհար Ամասիկի Նիկոլյանի, Վահան Հակոբի Նիկոլյանի և Հասմիկ Հակոբի Նիկոլյանի սեփականությունը հանդիսացող 04-053-0601-0003 կադաստրային ծածկագրի, 0,6863հա մակերեսով հողամասից 0,3863հա-ի գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակությունը փոխադրել՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության՝ ջերմոց կառուցելու նպատակով։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։
3.Սույն որոշումն ուժի մեւ է մտնում ընդունման պահից: