Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզպետի դեկտեմբերի 21-ի թիվ 01/14/07871-2022 գրությամբ ներկայացված ՀՀ վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 12․12․2022թ․ N 151 դրական եզրակացությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Երվանդ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 04-021-0271-0007 կադաստրային ծածկագրով 0․4885 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողից 0,1 հա-ը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության՝ արդյունաբերական օբյեկտներիհողեր գործառնական նշանակության /քար կտրող հաստոցի տեղադրում/։
2. Փոփոխված հողի 1 քառ.մետրի կադաստրային արժեքը 1221 ՀՀ դրամ է, իսկ հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը կազմում է 773000 /յոթ հարյուր յոթանասուներեք հազար/ ՀՀ դրամ, որը եռամսյա ժամկետում պետք է վճարել ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի բյուջե՝ 900325160134 հաշվեհամարին:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։