Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի բնակիչ Արկադի Բարսեղյան դիմումը և համայնքի ղեկավարի փոխարինողի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի բնակիչ Սերյոժա Արկադիի Բարսեղյանի բուժման համար <<Վիտա Լոնգա>> բժշկական կենտրոնին փոխանցել 140000/մեկ հարյուր քառասուն հազար/ՀՀ դրամ դրամական օգնություն։
2․ Վճարումը կատարել Խոյի համայնքի բյուջեի սոցիալական ֆոնդի միջոցների հաշվին:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։