Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 140
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 122-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Խոյ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 սեպտեմբերի 2025 թվականի N 122-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ 2026-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 72-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի առաջին մասով  և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1-ին հոդվածով.

                                                                        ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի 2025 թվականի  հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության Խոյ համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» թիվ 72-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և հաստատել Խոյ   համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը`      

   1)   Վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն` ըստ ձևավորման աղբյուրների` համաձայն N 1 հավելվածի:

   2) Հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն N 2 հավելվածի:

 3) Վարչական և   ֆոնդային մասերի   տարեկան   հատկացումները   ըստ    բյուջետային     ծախսերի  գործառական   դասակարգման    բաժինների, խմբերի,    դասերի   և     տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն N 3 հավելվածի: 

4)Եկամուտները և ծախսային քաղաքականությունը շարադրող մասեր` համաձայն N 4 հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ համայնքի կարճաժամկետ խնդիրները դիտարկվում են արդեն միջնաժամկետ /ՄԺԾԾ երեք տարվա կտրվածքով/ կանխատեսումների համատեքստում, եկամուտները կանխատեսվում են համայնքային բյուջեի ամրագրված եկամուտներին առնչվող հարաբերությունները կարգավորող ՀՀ օրենսդրությամբ, ծախսերը հստակ արտացոլվում են համայնքի զարգացման առաջնահերթություններն ու գերակայություններն ըստ գործառնական ոլորտների:  

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -11

ՅԱՅԼՈՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆՆԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ

ԹԵՋՈՅԱՆ ՍԵՎԴԻՆ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՌԱՊՅԱՆ ԼԻԶԱ

ՍԻՐՈՒՆՅԱՆ ԻՐԻՆԱ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(246.50 Կբ)
(975.37 Կբ)
(24.78 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner