Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի երրորդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետութան օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Խոյ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 06-Ա որոշումը, բնակիչներից ստացված դիմումները և համայնքի ղեկավարի փոխարինողի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Սահմանել անշարժ գույքի հարկի տույժերի գծով արտոնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողեր ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։