Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 66-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Խոյ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2024 թվականի N 66-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N134-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

 

       

     Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, համաձայն Խոյ համայնքի ավագանու կանոնակարգի դրույթների, հիմք ընդունելով համայնքի ավագանու <<ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ>> խմբակցության ղեկավարի 2024 թվականր մայիսի 16-ի թիվ 01 գրությունը, <<ԱԶԱՏԱԿԱՆ>> խմբակցության ղեկավարի 2024 թվականի մայիսի 15-ի գրությունը և <<ԶԱՐԹՈՆՔ>> խմբակցության անդամների կողմից ներկայացված դիմումը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1  Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ՝

 

ա) Ֆինանսավարկային, բյուջետային, տնտեսական, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդական հարցերի, մշտական հանձնաժողով, որը զբաղվում է բյուջեի, վարկերի փոխառույթների, հարկերի, տուրքերի, վճարների, առևտրի, սպասարկման, գովազդի, տրանսպորտի, գույքի կառավարման, և մշակույթի, կրթության, զբոսաշրջության, երիտասարդության, սպորտի, հասարակության և արտաքին կապերի  հարցերով`  համաձայն հավելված 1-ի ։

 

բ)  Իրավական, սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հաձնաժողով, որը զբաղվում է օրենքի, իրավական ակտերի կատարման, իրավահարաբերությունների կարգավորման, սոցիալական աջակցության, առողջապահության և բնապահպանության հարցերով`  համաձայն հավելված 2-ի ։

 

գ) Քաղաքաշինության, հողօգտագործման և  ենթակառուցվածքներին առնչվող հարցերի մշտական հանձնաժողով, որը զբաղվում է  ճարտարապետության, քաղաքաշինության, հողօգտագործման, ճանապարհաշինության, բնակարանային ֆոնդի, կոմունալ տնտեսության և համայնքային ենթակայության հիմնարկների գործունեության վեահսկողության  հարցերով`  համաձայն հավելված 3-ի ։

 

 

2 Հաստատել համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների    նախագահների և տեղակալների թեկնածությունը։

 

3 Հաստատել մշտական հանձնաժողովների անհատական կազմը համաձայն հավելվածների։

 

4 Ավագանու մշտական գործող  հանձնաժողովների  նիստերին մասնակից դարձնել նաև համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան բաժինների աշխատակիցներին։

 

5 ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2022 թվականի «Հայաստանի Հանրապետության Խոյ համայնքի մշտական գործող հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու մասին» N134-Ա որոշումը։


Կողմ -13

ԱՍԱՏՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ

ԵՆԳԻԲԱՐՅԱՆ ԼԻԼԻԹ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԷԴԳԱՐ

ՄԵԽԱԿՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ

ՅԱՅԼՈՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՌԱՊՅԱՆ ԼԻԶԱ

ՍԻՐՈՒՆՅԱՆ ԻՐԻՆԱ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(16.43 Կբ)
(16.40 Կբ)
(15.08 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner