Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի բնակիչ՝ Ասատուր Խաչիկի Ավագյանի 2023 թվականի հոկտեմբերի 16-ի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի վարչական տարածքում գտնվող, Ասատուր Խաչիկի Ավագյանի սեփականությունը հանդիսացող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 04-053-0637-0009 կադաստրային ծածկագրի 0,29 հա հողամասը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղարտադրական արտադրական օբյեկտների հողերի կատեգորիայի /ջերմոց կառուցելու նպատակով/:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։