Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 111-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Խոյ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2022 թվականի N 111-Ա

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ» ՄԻԱՑՅԱԼ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին կետի 68-69-րդ հոդվածների << Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետի, 13-րդ հոդվածի 2-րդ կետի << զ >> և << է >> ենթակետերի, նույն հոդվածի 3-րդ կետի, 25-րդ հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով <<Վարչատարածքային բաժանման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2․3-րդ մասի , <<Արմավիրի մարզի համայնքներն ու բնակավայրերը>> ցանկի 87-րդ կետը և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 3․2-րդ և 4-րդ մասերը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`


1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ << ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ >> ՄԻԱՑՅԱԼ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ լուծարման ժամկետը սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը, իսկ այդ մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:
2.Համայնքի ղեկավարին վերապահել լուծարման հանձնաժողով (լուծարող) նշանակելու լիազորությունը` կատարման համար սահմանելով 2-օրյա ժամկետ:
3.Հանձնարարել լուծարման հանձնաժողովին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում կազմել միջանկյալ և լուծարման հաշվեկշիռները և ներկայացնել ավագանու հաստատմանը:
4. ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ << ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ >> ՄԻԱՑՅԱԼ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ գույքը /ըստ գույքագրման արդյունքների/ հանձնել Խոյ համայնքին:
5.Սույն որոշման կատարման ապահովման պատասխանատվությունը դնել լուծարվող հիմնարկի տնօրենի և լուծարման հանձնաժողովի վրա:
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


Կողմ -12

ԱՍԱՏՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ

ԵՆԳԻԲԱՐՅԱՆ ԼԻԼԻԹ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԷԴԳԱՐ

ՄԵԽԱԿՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ՅԱՅԼՈՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՌԱՊՅԱՆ ԼԻԶԱ

ՍԻՐՈՒՆՅԱՆ ԻՐԻՆԱ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner