Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 111-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 111-Ա


Զեկ. ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ << ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ >> ՄԻԱՑՅԱԼ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին կետի 68-69-րդ հոդվածների << Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին >> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետի, 13-րդ հոդվածի 2-րդ կետի << զ >> և << է >> ենթակետերի , նույն հոդվածի 3-րդ կետի , 25-րդ հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով <<Վարչատարածքային բաժանման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2․3-րդ մասի , << Արմավիրի մարզի համայնքներն ու բնակավայրերը >> ցանկի 87-րդ կետը և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 3․2-րդ և 4-րդ մասերը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․

                                                             ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ << ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ >> ՄԻԱՑՅԱԼ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ լուծարման ժամկետը սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը, իսկ այդ մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:

2.Համայնքի ղեկավարին վերապահել լուծարման հանձնաժողով (լուծարող) նշանակելու լիազորությունը` կատարման համար սահմանելով 2-օրյա ժամկետ:

3.Հանձնարարել լուծարման հանձնաժողովին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում կազմել միջանկյալ և լուծարման հաշվեկշիռները և ներկայացնել ավագանու հաստատմանը:

4. ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ << ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ >> ՄԻԱՑՅԱԼ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ գույքը /ըստ գույքագրման արդյունքների/ հանձնել Խոյ համայնքին:

5.Սույն որոշման կատարման ապահովման պատասխանատվությունը դնել լուծարվող հիմնարկի տնօրենի և լուծարման հանձնաժողովի վրա:

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner