Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով, 18-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4.1-րդ կետերով ,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի առաջին մասով,և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքների տնտեսական եվ սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիա ստանալու նպատակով 2023 թվականի սուբվենցիայի ծրագրային հայտը հաստատելու եվ ներկայացնելու մասին>> թիվ 144-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և հաստատել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիա ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սուբվենցիայի ծրագրային հայտը համաձայն հավելվածի ։
2. Սահմանված ժամկետում սույն որոշմամբ հաստատված սուբվենցիայի ծրագրային հայտը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: