Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի փոխարինողի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն օտարել աճուրդային կարգով՝ համաձայն հավելվածի։
2.Մասնակցության վճարը՝ 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ: Նախավճարը՝ մեկնարկային գնի 50 %-ի չափով: Սահմանափակումներ չկան:
3.Հողատարածքի յուրաքանչյուր լոտի համար յուրաքանչյուր քայլը սահմանել մեկնարկային գնի նվազագույնը 5 %-ի չափով:
4.Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթներ՝ օրենքով սահմանված կարգով։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։