Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 23-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 23-Ա


Զեկ. ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ

ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-ՆԵՐՈՒՄ ԾՆՈՂՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 147-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի փոխարինողի  առաջարկությունը.

                                                                   

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Սահմանել արտոնություններ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի ենթակայության՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, մանկապարտեզներում երեխաների  համար գանձվող ծնողվճարների գծով հետևյալ չափերով․         

      1) ժամկետային  կամ   պայմանագրային   զինվորական   ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված   զինծառայողների    /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների և   երկկողմանի   ծնողազուրկ   երեխաների  համար գանձվող ծնողվճարների գծով սահմանել 100% արտոնություն                                                                                

   2) ժամկետային  կամ    պայմանագրային    զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների և միակողմանի ծնողազուրկ երեխաների համար գանձվող  ծնողվճարների գծով    սահմանել    50%    արտոնություն (10000-5000(50%)=5000):                                                                                                

   3) նույն ընտանիքից միևնույն ժամանակ մանկապարտեզ հաճախող 2 և ավելի երեխաների համար գանձվող  ծնողվճարների գծով    սահմանել   50% արտոնություն (10000-5000(50%)=5000):

    4) նպաստառու ընտանիք հանդիսացող երեխաների համար գանձվող  ծնողվճարների գծով    սահմանել   30% արտոնություն  (10000-3000(30%)=7000):

2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 202 թվականի նոյեմբերի 30-ի <<ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-ՆԵՐՈՒՄ ԾՆՈՂՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 147-Ա որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner