Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 166-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 166-Ն


Զեկ. ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9–րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14–րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6–րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2023 թվականի նոյեմբերի 30-ի թիվ /274/50905-2023 թ գրության՝ պետական փորձագիտական եզրակացությունը

ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական տարածքում 2024 թվականի համար տեղական տուքերի դրույքաչափերը` համաձայն հավելված 1-ի:

2․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական տարածքում 2024 թվականի տեղական վճարների, ինչպես նաև օրենքով չներառված տեղական վճարների տեսակները եվ դրույքաչափերը համաձայն հավելված 2-ի:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.94 Կբ)
(25.26 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner