Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Մայրանուշ Վարազդատի Մկրտչյանի դիմումը և այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղում գտնվող 04-051-0048-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի՝ 0,0342 հա հողամասի վրա 115 քմ արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինությունների կառուցման աշխատանքները իրականացվել է Մայրանուշ Վարազդատի Մկրտչյանի /ծնված՝ 09.07.1962թ., անձնագիր՝ AV0448510, տրված 27.09.2022թ., 057-ի կողմից/ կողմից.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մայրանուշ Վարազդատի Մկրտչյանին ուղղակի վաճառքով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի 1-ին փողոց 2/3 ավտոլվացման կետ հասցեում, 04-051-0048-0005 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,0342 հա հողամասը և 115 քմ արտաքին մակերեսով շինությունը /հիմք համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 3-ի N 01-Ա որոշմամբ ստացված սեփականության վկայական N 10012025-04-0034 / օտարել, հողամասի համար՝ 448272 /չորս հարյուր քառասունութ հազար երկու հարյուր յոթանասուներկու / ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի ֆոնդային եկամուտների 900325179134հաշվեհամարին, իսկ շինության համար՝ 1063980 /մեկ միլիոն վաթսուներեք հազար ինը հարյուր ութսուն/ ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին: 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժըկորցրած:
2. Մայրանուշ Վարազդատի Մկրտչյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման։
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: