Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և
<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի փոխարինողի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Խոյ համայնքին սեփականության իրավունքով պատկանող Գեղակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող L=378.7մ, L=698.5մ և L=1362.2մ և d=159մմ L-12մ, d=76մմ L-15մ, d=57մմ L-351․7մ, L- (1-14) =378.7մ։ d=76մմ L-107մ, d=57մմ L-337․3մ , d=133մմ L-10մ, d=89մմ L-8մ, d=76մմ L-336մ, d=57մմ L-563․9մ, L- (1-54) =1362.2մ: d= 133մմ L-21մ, d=108մմ L-31մ, d=89մմ L-35մ, d=76մմ L-154․56մ, d=57մմ L-457մ, L-(1-37)=698.56մ գազատարը անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը՝ շահագործման նպատակով։
2․ՈՒժը կորցրած ճանաչել Խոյ համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 10-ի <<Խոյ համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին>> թիվ 80-Ա որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։