Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի պահանջներով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 2-րդ հավելվածի 39-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը։
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մոնթեավան գյուղի 4-րդ փողոց 8/6 հողամաս հասցեի տակ գտնվող 04-078-0006-0004 կադաստրային ծածկագրով /0,0648 հա/ անշարժ գույքը, որը սխալմամբ հաշվառվել է որպես քաղաքացու սեփականություն,ճանաչել համայնքային սեփականության գույք։
2․Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |