Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 11-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի փոխարինողի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. 2024 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացնել 3 000 000 / երեք միլիոն / ՀՀ դրամ գումար։
2. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանվում են մշակույթ, սպորտ, երիտասարդություն ոլորտները՝ որպես առաջնահերթություն։
3. Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություն ունեն՝ ակտիվ բնակիչները, նրան ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերը, հասարակական կազմակերպությունները։
4. Համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2024թ-ի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում
2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանու հավանությանը
3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։
5. Սույնորոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: