Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15–րդ, 28–րդ և 42–րդ կետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9–րդ հոդվածի 5–րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8–ի N 515-Ն որոշմամբ, հաշվի առնելով «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.3-րդ մասի «Արմավիրի մարզի համայնքներն ու բնակավայրերը» ցանկի 87-րդ կետը և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 3.2-րդ և 4-րդ մասերը, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 21–րդ կետը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գեղակերտի գյուղական համայնքի «Գառնիկ Կարապետյանի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)-ը վերանվանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի «Գառնիկ Կարապետյանի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)-ի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի «Գառնիկ Կարապետյանի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)-ի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում տալու համար։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու հաստատումից հետո։ |