Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 44-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2025 թվականի N 44-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ  հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով  հարկման  նպատակով  անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման  կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 20247BVXZK, ծածկագիրը և հիմք ընդունելով Աննա Ասքանազի Արտաշեսյանի, Նիկալայ Աշոտի Վասիլյանի և Ռոզա Աշոտի Վասիլյանի դիմումը՝ իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Բ. Ներսիսյան փողոց 22 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու  համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

 1. Օրինականացնել քաղաքացիներ Աննա Ասքանազի Արտաշեսյանին, Նիկալայ Աշոտի Վասիլյանին և Ռոզա Աշոտի Վասիլյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Բ. Ներսիսյան փողոց 22 բնակելի տուն  հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 14112014-04-0040 / 04-006-0067-0014 կադաստրային ծածկագրով 0,1316 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված ընդամենը 68,4 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 18,8 քմ մակերեսով ծածկած մուտք,  կառուցված՝ 2015թ., 1,3 քմ մակերեսով աստիճան, կառուցված՝ 2015թ/, 2,4 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2015թ/, 3,5 քմ մակերեսով կիսանկուղ, կառուցված՝ 2015թ/, 17,3 քմ մակերեսով ծածկ, կառուցված՝ 2012թ/ և 25,1 քմ մակերեսով ծածկ, կառուցված՝ 2012թ/, ինչպես նաև առկա է 1 ինքնակամ բացված դուռ/։

2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է  83910 /ութսուներեք հազար ինը հարյուր տասը/
 ՀՀ դրամ։

3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը  Աննա Ասքանազի Արտաշեսյանը /անձնագիր՝ AT0327101, տրված 11.11.2019թ, 057–ի կողմից/, Նիկալայ Աշոտի Վասիլյանը /ID՝ 005818174, տրված 26.04.2017թ, 057–ի կողմից/և Ռոզա Աշոտի Վասիլյանը /անձնագիր՝ AT0395749, տրված 24.02.2020թ, 001–ի կողմից/ պետք է  60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի  Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 83910 /ութսուներեք հազար ինը հարյուր տասը/  ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարելուժը   կորցրած:

4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:

 

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման  պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԱԶԴԱՏ ԱՆՏՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(26.97 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner