Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի և 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի 2025թ. բյուջեն եկամտային մասով՝ 1596931,9 հազ. դրամ, ծախսային մասով՝ 1596931,9հազ. դրամ, բյուջեի դեֆիցիտ՝ 0 հազ.դրամ համաձայն հավելվածի:
2. Հաստատել եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1:
3. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման համաձայն հատված 2:
4. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3:
5. Հաստատել բյուջեի դեֆիցիտը համաձայն հատված 4 և 5 :
6. Հաստատե լբյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 6 :
7. Թույլատրել համայնքի ղեկավարին 2025 թվականի բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգումների մեջ վերաբաշխում կատարել 50%-ի չափով::
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|