Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք>> սահմանադրական օրենքի 142․3-րդ հոդվածի 1-ին մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 1․2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի նոյեմբերի 27-ին կազմված Խոյ համայնքի ավագանու անդամ Արգիշտի Մեխակյանի՝ իր որպես ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ արձանագրությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու ժամկետ սահմանել 2024 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 15։30-ին։
2․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվելու է <<Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք>> սահմանադրական օրենքի 142․2-րդ հոդվածի 5-8-րդ մասերով սահմանված կարգով ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։