Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 5-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ Բարսեղ Նիկողոսյանի 2025 թվականի հուլիսի 28-ի թիվ N01/14/05523-2025 գրությամբ ներկայացված եզրակացությունը և Արշալույս գյուղի բնակիչ՝ Վարազդատ Մարլենի Մարտիրոսյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Վարազդատ Մարլենի Մարտիրոսյանի սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի վարչական տարածքում գտնվող 04-021-0261-0056 կադաստրային ծածկագրով 0․28 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղողի այգի գործառնական նշանակության բարձրարժեք հողատեսքը, փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքի՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։