Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով քաղաքացի Սոնիկ Օնիկի Եգորյանի 25 նոյեմբերի 2024 թվականի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Ճանաչել Արմավիրի մարզի, Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի 12-րդ փողոց թիվ 2 բնակելի տուն հասցեում /04-051-0032-0001 կադաստրային ծածկագիր/ գտնվող Սոնիկ Օնիկի Եգորյանին, / հիմք՝ ըստ Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքի տնտեսությունների 1/91 գրքի քաղվածքի և սեփականաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի մարտի 8-ի N 3 որոշման / պատկանող 0,08 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,0084 հա հողամասի նկատմամբ քաղաքացի Սոնիկ Օնիկի Եգորյանի սեփականության իրավունքը։
2․Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։