Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի բնակիչ Ջանիբեկ Հրաչիկի Հովհաննիսյանը դիմել է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի Մենուայի փողոց թիվ 5 բնակելի տուն /04-055-0015-0019 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրեն պատկանող / 1993 թվականի հուլիսի 15-ին տրված տեխնիկական անձնագիր / 0,111 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի Մենուայի փողոց թիվ 5 բնակելի տուն /04-055-0015-0019 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացի Ջանիբեկ Հրաչիկի Հովհաննիսյանի /ծնված 27.11.1958թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը օրինական 0,111 հա և դրան կից 0,0264 հա ավել օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝ 175,4 ք/մ մակերեսով կառուցված 1972թ., ավտոտնակ՝ 45,8 ք/մ մակերեսով կառուցված 1972թ., օժանդակ շինություն ՝ 7,9 ք/մ մակերեսով կառուցված 1972թ․ ևպարիսպ՝ 3,2 ք/մ մակերեսով կառուցված 1972թ./։
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Ջանիբեկ Հրաչիկի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի 04-055-0015-0019 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Հայթաղ, Մենուայի փողոց թիվ 5 բնակելի տուն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: