Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Խաչիկ Վազգենի Տերտերյանի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի վարչական տարածքում գտնվող, Խաչիկ Վազգենի Տերտերյանի սեփականությունը հանդիսացող՝ 04-021-0294-0003 ծածկագրով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը վարելահող 0,93հա հողամասը փոխադրել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցապատման՝ հանգստի սենյակ և ջերմոց կառուցելու նպատակով։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։ |