Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Թորգոմ Հոմերոսի Շահբազյանի 2024 թվականի հունիսի 18-ի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի վարչական տարածքում գտնվող, Թորգոմ Հոմերոսի Շահբազյանի սեփականությունը հանդիսացող, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, 04-021-0011-0004 կադաստրային ծածկագրի, 0,102 հա հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի կատեգորիայի՝ ջերմոց կառուցելու նպատակով։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։
|