Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Կարեն Սամվելի Հովհաննիսյանի 2025 թվականի ապրիլի 4-ի դիմումը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող, Կարեն Սամվելի Հովհաննիսյանիսեփականությունը հանդիսացող 04-008-0137-0042 կադաստրային ծածկագրի, 0,12հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակությունը փոխադրել՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության՝ սառնարանային պահպանության տնտեսություն,օժանդակ շինություն, անասնաշենք և ծածկ կառուցելու նպատակով։ 2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։ |