Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով քաղաքացի Ռոբերտ Ավետիսի Կարագուլյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Ճանաչել Արմավիրի մարզի, Խոյ համայնքի Շահումյան գյուղի Ազատության 4-րդ փողոց 5 հողամաս հասցեում գտնվող Ռոբերտ Ավետիսի Կարագուլյանին /հիմք՝ << ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 2025 թվականի մարտի 25-ի սեղանամատյան 1220>> / պատկանող 0,06 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,0007 հա հողամասի նկատմամբ քաղաքացի Ռոբերտ Ավետիսի Կարագուլյանի սեփականության իրավունքը։
2․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։