Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն N 912-Ն որոշումները և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համայնքային նշանակության քաղաքացիական համալիր ծրագրերին և նրա զբաղեցրած հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և համաձայն <<ՅԱՐԴ>> ՍՊԸ-ի կողմից կազմված հատակագծի և չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրը՝ 2024Z5YQDR.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 04-055-0025- կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ հողերի՝ 0,03876 հա հողամասի վրա ինքնակամ կառուցված 179,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության շինությունը ճանաչել օրինական և համարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի սեփականությունը:
2. Քանի որ 179,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության շինության կառուցումն իրականացվել է Արթուր Հարությունի Միրզախանյանի /ծնված՝ 08.07.1973թ., անձնագիր՝ AT0657373, տրված 05.02.2021թ., 057-ի կողմից/ կողմից առաջարկել նրան գնման նախապատվության իրավունքով ձեռքբերելու ինքնակամ կառուցված շինությունը և այդ շինությունով զբաղեցված 0,03876 հա հողամասը: Որոշման ընդունման օրվանից, օրինականացման մեկ քառակուսի մետրի համար 2418 ՀՀ դրամ սահմանված վճարը՝ 433790 /չորս հարյուր երեսուներեք հազար յոթ հարյուր իննսուն / ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին, իսկ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի ֆոնդային եկամուտների 900325173137 հաշվեհամարին պետք է վճարի 473260 /չորս հարյուր յոթանասուներեք հազար երկու հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ, մեկ քառակուսի մետր հողի համար՝ 1221ՀՀ դրամ: 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
3. Սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման որոշման գրանցման մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
4.Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի 04-055-0025- կադաստրային ծածկագրով հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գյուղ Հայթաղ, Մ․ Մաշտոցի փողոց, թիվ 3/2 տարածք հասցե:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։