Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 933
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 153-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2025 թվականի N 153-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն N 912-Ն որոշումները և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համայնքային նշանակության քաղաքացիական համալիր ծրագրերին և նրա զբաղեցրած հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և համաձայն <<Գևորգ Մյասնիկի Թորոսյան>> ԱՁ-ի կոմից կազմված հատակագծի և չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրը՝ 2024CYP8XD.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մրգաստան գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 04-068-0024-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի՝ 0,0818 հա հողամասի վրա ինքնակամ կառուցված 247,65 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության շինությունը ճանաչել օրինական և համարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մրգաստան գյուղի սեփականությունը:

2.Քանի որ 247,65 քառակուսի մետր արտաքին մակերեսով / 247,65 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2018թ․/և բնակելի նշանակության շինության կառուցումն իրականացվել է Սերյոժա Լիտվինի Կարապետյանի /ծնված՝ 17.06.1959թ.,/ անձնագիր AV0651986, տրված 23.02.2023թ., 057-ի կողմից/ կողմից առաջարկել նրան գնման նախապատվության իրավունքով ձեռքբերելու ինքնակամ կառուցված  շինությունը և այդ շինությունով զբաղեցված 0.0818 հա հողամասը: Որոշման ընդունման օրվանից, օրինականացման մեկ քառակուսի մետրի համար 3084 ՀՀ դրամ սահմանված վճարը՝ 763760 /յոթ հարյուր վաթսուներեք հազար յոթ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին, իսկ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մրգաստան գյուղի ֆոնդային եկամուտների 900325174135հաշվեհամարին պետք է վճարի 647860 /վեց հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր վաթսուն / ՀՀ դրամ, մեկ քառակուսի մետր հողի համար՝ 792 ՀՀ դրամ: 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

3. Սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման որոշման գրանցման մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:

4.Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մրգաստան գյուղի 04-068-0024-0005 կադաստրային ծածկագրով հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գյուղ Մրգաստան, 9-րդ փողոց, թիվ 3 հողամաս հասցե։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(63.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner