Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 160
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1245-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 դեկտեմբերի 2024 թվականի N 1245-Ա

ԿԱՐԵՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ  Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 205/24 վարչական գործը՝ ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի  Շահումյան գյուղի 1-ին փակուղի  22 հասցեի բնակիչ՝ Կարեն Սերյոժայի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող  ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան  գյուղում գտնվող, 04-077-0032-0036 ծածկագրի տակ գտնվող հողամասի վրա առանց համապատասխան շինթույլտվության իրականացվող   շինարարական աշխատանքների մասին, պարզեց, որ

Կարեն Սերյոժայի Հովհաննիսյանին կողմից  թույլ է տրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների  խախտում, առանց համապատասխան շինթույլտվության իրականացվել է   շինարարական աշխատանքներ, ինչի կապակցությամբ Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից 2024 թվականի նոյեմբերի 7-ին կազմված  արձանագրության, տեղազննության ակտի, տարածքի լուսանկարների հիման վրա2024 թվականին «Վարչարարության հիմունքների և  վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների  վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների  խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման անձնակազմը՝ /այսուհետ անձնակազմ/  հրավիրել է վարչական վարույթի լսումների։

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

·        Խոյի համայնքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից 2024 թվականի 2024 թվականի նոյեմբերի 7-ին կազմվածարձանագրությունը և տեղազննության ակտը:

·      Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:

·      2024 թվականի նոյեմբերի 18-ին վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և  հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

ՀՀ  Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 205/24 վարչական գործը՝ ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի  Շահումյան գյուղի 1-ին փակուղի  22 հասցեի բնակիչ՝ Կարեն Սերյոժայի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող  ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան  գյուղում գտնվող, 04-077-0032-0036 ծածկագրի տակ գտնվող հողամասի վրա առանց համապատասխան շինթույլտվության իրականացվել է   շինարարական աշխատանքներ ։

 « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի  «բ» ենթակետի հիմքով, Խոյի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 18-ին անցկացվել է լսումը, ինչի կապակցությամբ Կարեն Սերյոժայի Հովհաննիսյանը պատշաճ ծանուցվել է՝ /Հայփոստ ՓԲԸ, ստացականի կոդ LO125202642AM/ ծանուցումը 2024 թվականի նոյեմբերի 14-ին առաքանին ստացել է և չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։

Հաշվի առնելով վերոգրյալը ՝ ապացուցված կարելի է համարել, որ Կարեն Սերյոժայի Հովհաննիսյանիկողմից կատարվել է  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջների  խախտում և վերջինս սույն դեպքում հանդիսանում է իրավախախտման սուբյեկտ:

Արդյունքում Խոյի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում լսումներ իրականացնող  հանձնաժողովը առաջարկեց Խոյ համայնքի ղեկավարին՝ Կարեն Սերյոժայի Հովհաննիսյանին ենթարկել վարչական պատասխանատվության  և օրենքով սահմանված կարգով նշանակել վարչական տուգանք՝ 100000  /մեկ հարյուր հազար / ՀՀ դրամ:

     Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին  մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալտնտեսության բնագավառում  կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության «ա» ենթակետի կառուցապատողները պարտավոր են` կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան  շինարարության թույլտվության հիման վրա:

 

  1 Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի  չափով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով  « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին  մասի 8-րդ կետով,   Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդմասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով, «Քաղաքաշինության մասին»  ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության  « ա » ենթակետի ,

« Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 

  1. Իրավախախտող Կարեն Սերյոժայի Հովհաննիսյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ 100000/ մեկ հարյուր հազար  / ՀՀ դրամ:
  2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած  անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ֆինանսների նախարարության 900325188150 հաշվեհամարին։
  3.   Սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ  ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի  1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով:
  4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ և 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner