Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 7-րդ կետով, <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Օստ Մայնինգ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված դիմումի հիման վրա կայացած հանրային լսման արձանագրությունը՝ Համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ նախնական համաձայնություն «Օստ Մայնինգ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ գյուղի վարչական տարածքում գտնվողՀՀ Արմավիրի մարզի Քասախի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով կատարվելիք աշխատանքների իրականացման վերաբերյալ։ |