Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Երկրապահ Կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Հ.Մանուկյանի 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 13 գրությունը, «Գեղակերտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ա․ Համբարձումյանի 2024 թվականի փետրվարի 9-ի թիվ 0-15 գրությունը ,«Նոր Էջից Երիտասարդական Ացոցիացիա» հասարակական կազմակերպության վարչական ղեկավար Մ․Ալեքսանյանի 2024 թվականի մարտի 4-ի գրությունը, «Իքս Դրայվ» ՍՊԸ տնօրեն Ա․ Սարաջյանիի կողմից 2023 թվականի նոյեմբերի 1-ին տրված տեղեկանքը և համայնքի ղեկավարի փոխարինողի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության «Երկրապահ Կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածքային բաժանմունքին անհրաժեշտ ծախսերի համար միանվագ տրամադրել 500000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումար:
2․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի «Գեղակերտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնել 500000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ դրամաշնորհ՝ բարեկարգման աշխատանքները կազմակերպելու և ավարտին հասցնելու համար։
3․«Նոր Էջից Երիտասարդական Ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը անհրաժեշտ ծախսերի համար տրամադրել 80000/ութսուն հազար/ՀՀ դրամ գումար։
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի բնակիչ, զինակոչիկ՝ Արտյոմ Վանուշի Մկրտչյանին, <<Իքս Դրայվ>> ՍՊԸ անվճար երթևեկությունն ապահովելու համար հատկացնել 8600 / ութ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ գումար։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։