Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդկետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-055-0025- կադաստրային ծածկագրով 0,03876 հա հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Հայթաղ գյուղ, Մ․Մաշտոցի փողոց 3/2 տարածք հասցե։
2․Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ պետական գրանցման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։